Զինվորին ծխելու իրավունքից չեն զրկում՝ կառավարության երեկվա նիստում պարզաբանեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով խաղաղ ժամանակ ՊՆ-ին, ԱԱԾ-ին և ԱԻՆ-ին պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտի, իսկ ԱԱԾ-ում նաև լուցկու հատկացումը հանելու մասին որոշումը։
Ըստ նախարարի՝ մեկ զինվորին հատկացվող ծխախոտի փոխարեն այժմ այդ գումարը կավելացվի նրանց տրվող հավելավճարին, ինչը թույլ կտա զինվորին իր ցանկությամբ տնօրինել այդ գումարը և ծխել իր նախընտրած ծխախոտը։ Գուցե և նման որոշումը զինվորի սրտով լինի, բայց, այ, նախընտրած ծխախոտ գնելու մասին հայտարարությունը կասկածելի է, քանի որ հավելավճարի վրա ավելանալու է այն գումարը, որը մինչ այդ ծախսվել է ծխախոտ հատկացնելու համար։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ